Սուդանցի զինվորականները հավաստիացնում են, որ իրենք գրավել են գրոհայինների՝ Հարավային Կորդոֆանում գտնվող կարևոր բազաներից մեկը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այդ շրջանը գտնվում է Հարավային Սուդանի հետ սահմանի մոտ: Ըստ զինվորականների՝ այդ ճամբարը կապ ունի գրոհայինների հետ, ովքեր երկարատև քաղաքացիական պատերազմի ժամանակ կռվում էին հարավի կողմից:
Այս հայտարարությունները չեն հաստատվում, քանի որ զինվորականները դեպքի վայր չեն թողնում լրագրողներին և բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներին:
Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցույց տալու մեջ:







































