Իրանի ոստիկանության ղեկավարն ասել է, որ Բրիտանիայի դեսպանատան վրա երեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակման մեջ ներգրավված 12 կասկածյալներ երեկ հանձնվել են երկրի դատական իշխանություններին:
Բրիգադային գեներալ էսմայիլ Ահմադի-Մողադամը հայտնել է լրագրողներին, որ ոստիկանությունը հատուկ գործողություններ է սահմանել Իրանի մայրաքաղաքում Բրիտանիայի դեսպանատունը և Բրիտանական խորհրդի համալիրները պաշտպանելու համար:
Ըստ English.new.cn-ի՝ ականատեսները հայտնել են, որ ուրբաթ օրը երեկոյան տեսել են՝ ինչպես է Թեհրանում մեծ Բրիտանիայի դեպանատան շուրջ խստացվում անվտանգությունը՝ մոտկայաքում տեղակայված ոստիկանների միջոցով:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Իրանի ցուցարարները հարձակվել էին բրիտանական դեսպանատան վրա՝ պահանջելով վտարել Բրիտանիայի դեսպանին:
Դրան ի պատասխան` Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության քարտուղար Վիլյամ Հագի որոշմամբ՝ անմիջապես փակվել էր Լոնդոնում Իրանի դեսպանատունը, և իրանցի բոլոր դիվանագետները 48 ժամվա ընթացքում հեռացել էին երկրից։
Իրանը հետագայում հայտարարել է, որ ափսոսում է կատարվածի համար:










































