Շվեյցարիայում լեռնադահուկային սեզոնի բացման նախօրեին խնդիր է ծագել. Ալպերում ձյունը բավարար քանակի չէ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Անցած աշունը երկրի պատմության մեջ ամենաչորն էր, և տեղումների բացակայությունը բացասաբար է անդրադարձել զբոսաշրջության ոլորտի վրա: Վերջինս արդեն իսկ տուժել էր շվեյցարական ֆրանկի ամրապնդումից, ինչի պատճառով Շվեյցարիայում արձակուրդներ անցկացնելը ավելի թանկ արժե, քան Ֆրանսիայում, Իտալիայում կամ Ավստրիայում:
Դավոսի և Սանկտ Մորիցեի հանգստավայրերը բացվել են շնորհիվ արհեստական ձյան, սակայն շատ վայրերում սեզոնի բացումը, այնուամենայնիվ, հետաձգվել է:











































