2012 թվականին Facebook սոցիալական ցանցը Նյու Յորքում բացելու է ծրագրային վերամշակման գրասենյակ: Facebook-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ սա առաջին գրասենյակն է, որ բացվում է ԱՄՆ արևմտյան ափից դուրս, որտեղ տեղակայված է ընկերության գլխավոր գրասենյակը:
«Նյու Յորքը ինովացիաների պատմության քաղաք է և հազարավոր տաղանդավոր ծրագրավորողների տունը: Մենք ուզում ենք, որ նրանք մեզ օգնեն ստեղծել նոր սերնդի Facebook»,- հայտարարել է վերամշակման հարցերով Facebook-ի փոխնախագահ Մայք Շրոֆերը: Սոցցանցը արդեն ընդունում է աշխատանքի ընդունման դիմումներ:
Նոր գրասենյակի աշխատանքները գլխավորելու է Սերկան Պիանտինոն, որն օգնել է վերամշակել Facebook-ի լրահոսը և Timeline պրոֆիլների նոր տարբերակը:
«Տեխնոլոգիական հատվածի աճը հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղեր, այն օգնում է նաև տնտեսության դիվերսիֆիկացիային: Մենք ցանկանում ենք անել ամեն հնարավորը Նյու Յորքում Facebook-ի աճի համար»,- հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետը:









































