«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին` ժամը 21-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Արամ Ա-ն:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում տղան, ինքնագլուխ վերցնելով հոր անվամբ գրանցված, մետաղյա պահարանում պահվող «Տուլա» տիպի երկփողանի հրացանը, փորձել է կրակել տան շրջակայքում թափառող շան ուղղությամբ, սակայն տան մոտով անցնող ջրատարի վրայով ցատկելիս՝ հրացանն ինքնաբերաբար կրակել է, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքը:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:









































