Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Սիրիան կասեցրել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Գազիանթեփ քաղաքում իր հյուպատոսարանի գործունեությունը։ Գազիանթեփում Սիրիայի հյուպատոսությունը բացվել է 2005 թվականի ապրիլին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Թուրքիան 9 կետից բաղկացած պատժամիջոցներ էր սահմանել Սիրիայի նկատմամբ։ Ի պատասխան՝ Սիրիայի կառավարությունը կասեցրել էր Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի շրջանակներում տարվող աշխատանքները՝ ընդգծելով, որ դիտարկում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հարցը։






































