Եգիպտոսում ընտրությունների առաջին փուլին մասնակցել է ընտրողների 62 %-ը: Այս մասին ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ Աբդել Մոեզ Իբրահիմը:
Հիշեցնենք, որ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ իսլամիստները ստացել են ձայների 70 %-ը:
Mignews.com-ը գրում է, որ այն շրջաններում, որտեղ ոչ ոք հաղթող չի ճանաչվի, դեկտեմբերի 5-ին կրկին ընտրություններ կանցկացվեն: