Ռուսաստանի ոչ կառավարական դիտորդական «Գոլոս» կազմակերպությունը հայտարարել է, որ ընտրությունների նախաշեմին իշխանությունը ճնշումներ է գործադրում ընդդիմադիրների վրա:
Դրա վառ ապացույցն այն է, որ Մոսկվայում ձերբակալվել են «Դրուգայա Ռոսիա» ընդդիմադիր շարժման ինը ակտիվիստներ: Շարժումը ևս ձերբակալությունները կապում է դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: