Հարյուրավոր կին ֆերմերներ այսօր փորձել են իրենց կարծիքն արտահայտել Դուրբանում տեղի ունեցող ՄԱԿ-ի՝ կլիմային վերաբերող բանակցություններում։ Նրանք դուրս են եկել ցույցի` բողոքելու համար, որ իրենց ապրուստի միջոցները վտանգի տակ են: Ոստիկանությունը խաղաղ կերպով դադարեցրել է ցույցը:
AFP-ն գրում է, որ Աֆրիկայի 10 երկրների կանայք փորձել են ցույցի միջոցով միջամտել կլիմայական փոփոխությունների խնդիրը քննարկող կոնֆերանսին: Կանանց մեծ մասը կրել է սև ու կանաչ շապիկներ, որոնց վրա գրված է եղել «Գյուղացի կանանց ժողով», ինչպես նաև ոմանք կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Կանայք սերմի, կյանքի և երկրի խնամակալներն են»:
Մոտ 50 ոստիկաններ խաղաղ կերպով դադարեցրել են ցույցը:
Ոչ կառավարական կազմակերպությունները և այլ ակտիվիստ խմբեր հայտարարել են, որ շաբաթ օրը «Կլիմայական արդարություն» պաստառի ներքո ցույց է լինելու, և ակնկալվում է, որ ցույցին կմիանա 20.000 մարդ: