Ինչպես «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, դեկտեմբերի 2-ին, ժամը 21.10-ին «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 58 շենքի 30–րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, տանը հնարավոր է դիակի առկայություն, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ննջասենյակի անկողնում հայտնաբերել են 1934 թ. ծնված Հարություն Գալախվանյանի դին և հանձնել դեպքի վայր ժամանած «1–03» ծառայության աշխատակիցներին:









































