Երկիր մոլորակի չափսերն ունեցող մի նոր մոլորակ է հայտնաբերվել, որը մեզանից գտնվում է ընդամենը 352 լուսային տարի հեռավորության վրա: Բայց շատ քիչ հույս կա, որ այնտեղ կարող է կյանք լինել, քանի որ մոլորակի մակերևույթը 1627 աստիճան ցելսիուս տաքություն ունի:
Մոլորակը հայտնաբերել է NASA-ի Kepler հետազոտական հրթիռը, որը հարյուրավոր նոր մոլորակներ է հայտնաբերել այն ժամանակից ի վեր, ինչ առաջին անգամ տիեզերք է արձակվել 2009 թվականին: Այդ իսկ պատճառով նոր մոլորակն անվանվել է Kepler-21b:
Mail Online-ը գրում է, որ, չնայած այս մոլորակն ունի Երկիր մոլորակի չափսերը, և այն գտնվում է մայր աստղից 3.7 միլիոն մղոն հեռավորության վրա, այնտեղ կյանք հայտնաբերելու հույսերը չափազանց քիչ են: Գիտնականներն ասել են, որ մոլորակն արևի շուրջ պտտվում է 2.8 օրում, և հենց այդ է պատճառը, որ ջերմաստիճանն այնտեղ շատ բարձր է:








































