Ավստրիայում հայտնվել է էքստրեմալ նոր մարզաձև: Մի խումբ դահուկորդներ գրավել են Ալպերի լանջերը՝ ոչ թե ձյան, այլ քարերի վրա սահելով:
Rbc.ru կայքի փոխանցմամբ՝ նրանց տրվել է «քարե դահուկորդներ» անվանումը: Երիտասարդներին արդեն հաջողվել է գրավել Ալպերի մի քանի լանջեր: Մարզիկները վստահեցնում են, որ այդ էքստրեմից ստացվող տպավորությունները շատ ուժեղ են, չնայած նախազգուշացնում են, որ այն վտանգավոր է:
Էքստրեմալները հույս ունեն, որ իրենց նոր հետաքրքրությունը շատ կարճ ժամանակահատվածում մեծ թվով կողմնակիցներ ձեռք կբերի, իսկ ապագայում հնարավոր կլինի միջազգային մակարդակով մրցաշարեր կազմակերպել:









































