Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պաշտպանության նախարարի պաշտոնում Ալի Հաբիբ Մահմուդի փոխարեն նշանակել է քրիստոնյա գեներալ Դաուդ Ռաջիհին, որը մինչ այդ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Այս մասին հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը:
Ռաջիհը ուղղափառ քրիստոնյա է, ուստի նրա նշանակումը մամուլում մեծ զարմանք է առաջացրել, քանի որ «Բաաս» կուսակցութան ղեկավար կազմում, բանակում և անվտանգության ոլորտում ղեկավար պաշտոնները ավանդաբար զբաղեցնում են շիական ալաուիա ուղղության ներկայացուցիչները, որին պատկանում է Ասադը (այնուամենայնիվ հարկ է նշել, որ վերջին շրջանում որոշակի տեղաշարժեր են կարտարվել վերնախավում ալաուիական մենաշնորհը փոխելու ուղղությամբ):











































