Raytheon ընկերությունը փորձարկել է հինգ կիլոգրամանոց ռումբ, որը կարող են կրել չափերով ոչ մեծ անօդաչու սարքերը:
Ինչպես հայտնում է Compulenta-ն, ամերիկյան խոշորագույն զենքեր արտադրողներից մեկը արդեն երկու տարի աշխատում է այս ռումբերի վրա:
Այդպիսի զենքի հիմնական թեկնածուները ծովային հետևակներն են, որոնք հույս ունեն այն կախել RQ-7 Shadow անօդաչու սարքերի վրա:
Raytheon-ի աշխատանքների արդյունքը մեկժամյա փորձարկումն էր Yuma Proving Ground զինանոցում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին: Նախկինում Raytheon-ը փորձարկել է ավելի ծանր նախատիպեր: Սակայն չի հստակեցվում` ե՞րբ կավարտվի Small Tactical Munition նախագիծը և արդյոք այս տարբերակը կլինի՞ վերջնականը:









































