Մի քանի րոպեից կսկսվի «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի գլխավոր փորձը, որը կանցկացվի առանց հանդիսատեսի:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հայաստանյան պատվիրակության մամլո քարտուղար Արտակ Վարդանյանը:
Նրա խոսքով`արդեն երեկոյան ժ. 20:00-ին կսկսվի արդեն հանդիսատեսի ներկայությամբ շուրջ երկու ժամ տևող շքեղ շոուն:
«Բոլորի տրամադրությունը շատ բարձր է, բոլորը շատ հուզված են ու սպասում են մեկնարկին»,- հավելեց Ա. Վարդանյանը:









































