Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 01.40-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և «Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:







































