Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականից հետո այստեղ կրքերը չեն հանդարտվում: Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը` դեկտեմբերի 1-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել Ադենի փողոցներ՝ պահանջելով Հարավային Եմենին անկախությունը:
Ցուցարարները բարձրացնելով Հարավային Եմենի վերջին նախագահ Ալի Սալեմ Ալ-Բայդայի նկարները՝ բացականչել են՝ «Ոչ միասնությանը, ոչ դաշնությանը, ոչ շրջափակմանը»:
Ալ-Բայդան Եմենների միավորումից հետո փախել է երկրից և մինչ այժմ վտարանդի է: Սակայն նա հատուկ հռչակագրով «մինչև արյան վերջին կաթիլը» խոստացել է պայքարել Հարավային Եմենի անկախության համար:









































