Friday, 12 06 2026
15:50
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Երևանցիներին գոհացնելը «Երևան Ջուր» ընկերության թիվ մեկ խնդիրն է. Տ.Մարգարյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության ԱՊՀ երկրների, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլին և «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանին:

Շնորհավորելով Երևանում ընկերության 5-ամյա գործունեության կապակցությամբ` քաղաքապետը նշել է, որ այս ընթացքում եղել են ձեռքբերումներ և բացթողումներ։

Նա, սակայն, նաև նշել է, որ «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենի վերջին փոփոխությունից հետո մատուցվող ծառայությունների առումով դրական տեղաշարժ է արձանագրվել:

Անդրադառնալով «Վեոլիա» և «Երևան Ջուր» ընկերությունների պայմանագրային պարտավորությունների կատարմանը` Տ. Մարգարյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի արդյունքում կբարելավվի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը, օպերատիվ լուծում կստանան առկա խնդիրները, որոնցից գլխավորը մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելն է:

«Հույս ունենք, որ մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ձեր խոստումը կապահովեք հնարավորին կարճ ժամկետում:

Սա թե՛ մեր, և թե՛ մեր համաքաղաքացիների հիմնական ակնկալիքն է ձեզանից: Եվ դա պետք է լինի առարկայական, այլ ոչ թե փաստաթղթային տեսքով:

Կարծում եմ` նախ և առաջ պետք է հասնել նրան, որ ջրամատակարարման 15-16 ժամյա ձմեռային գրաֆիկը պահպանվի նաև ամռանը, ինչն էլ կհանդիսանա ձեր հանդեպ վստահության վերականգնման լավագույն գրավականը»,- նշել է Տ. Մարգարյանը:

Ռ. Պոլը, անդրադառնալով Երևանի քաղաքապետի նշած թերացումներին ու դիտարկումներին, պարտավորվել է հաշվի առնել ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում