Այսօր առավոտյան՝ ժամը 8:30-ի սահմաններում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում գտնվող տան մոտ կրակոցներ են հնչել: Ռուստամ Գասպարյանը հանրապետությունից բացակայում է: Ոստիկանության հաղորդմամբ՝ տուժածներ չկան։
Համագյուղացիների վկայությամբ՝ եղել է 2-3 կրակոց։ Ականատեսներ չկան, հարևանները միայն լսել են երկու արագ սլացող մեքենայի ձայներ և ավտոմատի կրակոցներ։
Գասպարյանի ընտանիքի անդամները պատկերացում չունեն, թե ովքեր կարող էին այդ բանն անել։ Ոստիկանությունն էլ ոչինչ չի հայտնաբերել։