«Առաջին լրատվական»–ը, ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 4-ի գիշերը նույնքանով կնվազի:
4-ի ցերեկը և 5-6-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում` -14…-19, Տավուշում` -4…-9, Լոռիում` -10…-15, Արագածոտնի նախալեռներում` -5…-9, Արարատյան դաշտում` -6…-9, Սյունիքի հովիտներում` -1…-4, Սյունիքի նախալեռներում` -5…-10, Արցախում` -3…-6 աստիճանի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -1…-6, Տավուշում` +3…+8, Լոռիում` +2…+5, Արագածոտնի նախալեռներում` +1…+4, Արարատյան դաշտում` +3…+6, Սյունիքի հովիտներում` +6…+11, Սյունիքի նախալեռներում` 0…+5, Արցախում` +3…+6 աստիճանի սահմաններում:
Երևանում դեկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի գիշերը կտատանվի -7…-9, ցերեկը` +3…+5 աստիճանի սահմաններում: