Грузия Online-ի փոխանցմամբ՝ երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր կնոջ հետ այցելել է Թբիլիսիի Հավլաբար շրջանում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցի։
Այնտեղ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշովի հուշարձանի բացմանը, որը ժամանակին ֆինանսավորել է եկեղեցու կառուցումը։
Վրաստանի հայ համայնքը Սերժ Սարգսյանին է նվիրել վրաստանաբնակ նկարիչ Ռոբերտ Ներեսովի ստեղծագործություններից մեկը։