Իսլանդիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինի՝ որպես անկախ պետության, ճանաչման օգտին: Այդ որոշումը ընդունվել է 38 կողմ ձայներով, 12 պատգամավոր բացակայում էին, իսկ 13-ը ձեռնպահ են մնացել:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, քվեարկության արդյունքները հնարավորություն են ստեղծում Պաղեստինը ճանաչել 1967 թվականի սահմաններով:
Իսլանդիան դարձել է առաջին եվրոպական պետությունը, որը կողմ է արտահայտվել Պաղեստինի` որպես անկախ պետության, ճանաչմանը:
Հիշեցնենք, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ՄԱԿ դիմում էր ներկայացրել` խնդրելով ճանաչել Պաղեստնի անկախությունը: Սակայն այս նախաձեռնությունը ուժեղ դիմադրության էր հանդիպել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Նոյեմբերի 9-ին ՄԱԿ ԱԽ-ն չկարողացավ համաձայնության գալ Պաղեստինի`կազմակերպությանը անդամակցության հարցի վերաբերյալ: