Բելառուսի Բրեստյան շրջանում անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել Ми-24 ուղղաթիռը: Անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
«Ուսումնամարզական թռիչքների կատարման ընթացքում վայրէջք կատարելիս տեղի է ունեցել Բելառուսի հակաօդային պաշտպանության և օդային ուժերի Ми-24 ուղղաթիռի վթարը»,- հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վթարի հետ կապված հարոցվել է քրեական գործ: