Փորձագետների հատուկ հանձնաժողովն առաջարկել է իսպանական կառավարությանը վերաթաղել բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդները: Այս մասին հաղորդում է France-Press գործակալությունը:
Բռնապետի մարմինը շիրիմից կհանվի և կտրվի նրա ընտանիքին: Ըստ հանձնաժողովի՝ Ֆրանկոյի մնացորդները չպետք է գտնվեն Զոհվածների հովտում, քանի որ այդտեղ են թաղված Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհվածները, իսկ Ֆրանկոն մահացել է դրանից հետո:
Ինչպես նշում է El Mundo-ն, մարմինը շիրիմից հանելու համար իսպանական կառավարությանը պետք է ստանալ եկեղեցու թույլտվությունը, քանի որ բռնապետի թաղման վայրը գտնվում է եկեղեցու իրավասության տակ:
Հանձնաժողովի երեք անդամներ դեմ են քվեարկել այս որոշմանը, նշելով, որ իրենք, անկախ ամեն ինչից, կասկածի տակ չեն դնում Ֆրանկոյի բռնապետ լինելու հանգամանքը: