ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները այսօր ՀՀ դատախազների և դատավորների համար ներկայացրին մի ձեռնարկ, որը միտված է խոշտանգումների դեմ պայքարին: Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Մեթյու Խինգլը նկատեց, որ 62 տարի է, ինչ մարդու իրավունքների պաշտպանության գործով համաձայնագիր է կնքվել, կոնվենցիա է ընդունվել, որի 5-րդ հոդվածով ասում է, որ որևէ մեկը չպետք է խոշտանգման կամ նվազեցման ենթարկվի, լինի դա ազատազրկման վայր, թե ոչ: Նույնիսկ այն երկրները, որոնք չեն վավերացրել այս կոնվենցիան, պարտավոր են հետևել նշված չափանիշներին, այնինչ ամբողջ աշխարհում այդ չափանիշները, ցավոք սրտի, չեն պահպանվում, իսկ դրանց կանխարգելման գործում մեծ է դատավորների, դատախազների և իրավապաշտպանների ֆունկցիան: