Tuesday, 14 05 2024
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Խօսքի ազատութեան արշաւին մէջ Հայաստան ետ մնացած է անգամ Թուրքիայէն

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Սարգիս Սերովբյանը
– Պարոն Սերովբյան, այսօր սփյուռքում հայկական հեռուստաալիքներին հետեւո՞ւմ եք, արդյո՞ք կարողանում են դրանք բավարարել սփյուռքի հայության պահանջները: Սփյուռքից շատ են դժգոհությունները հաղորդումների ցածր որակից, ֆիլմերի անհաջող թարգմանություններից, առհասարակ անհաջող ֆիլմերից եւ հաղորդումներից: Ի՞նչ կարող եք ասել Դուք, ի՞նչ պահանջներ ունեք առհասարակ հեռուստատեսությունից:
– Թեեւ իմ անմիջական շրջանակիս մէջ բաւական մեծ թիւով հետեւողներ կան Հայաստանի հեռուստատեսութեան պատկերասփռումներուն, բայց անթելային սիստեմի խանգարման պատճառաւ քանի մը ամիսէ ի վեր անձնապէս զրկուած մնացի հայերէնի հաղորդումներէն, դեռ ծանօթ չեմ նոր ալիքներէն, բացի «Հ1» եւ «Շանթ» TV-ներէն:
Անտարակոյս կարեւոր է Հայաստանի ձայնը լսելի դարձնել սփիւռքին, բայց ցաւօք կը նկատեմ, որ Հայաստանի հեռուստացոյցի վարիչներն ու հաղորդավարները կը յամառին ջանք չխնայելու ուղղութեամբ, կը պնդեն «անհասկանալի» ու «անհաղորդ» մնալ արեւմտահայ ունկնդրողներուն համար: Կ՛ուզեմ գիտնաք, որ 1950-60-ական տարիներէն սկսեալ Երեւանի ռատիոյի հաւատարիմ ունկնդրող մը եղած եմ, նաեւ երկրպագուն անմոռանալի հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանեանի, իսկ սա վերջին շրջաններուն հաճոյքով կը հետեւէի Արամայիս Սահակեանի եւ անոր նմաններուն յայտագիրներուն:
Կասկած ունիմ որ ձայնս լսելի կը դառնայ, քանզի բազում անգամներ, տարբեր առիթներով յայտնեցի այս ու նման «գանգատ-փափաք-մաղթանքներ» ռատիոյի եւ հեռուստացոյցի իմ ծանօթ-բարեկամներուս, բայց միշտ մնացին «ապարդիւն»:
– Արդյո՞ք հայկական հեռուստաալիքները կարողանում են բավարարել ներքին կյանքին առնչվող տեղեկատվություն: Ի՞նչ կարծիք ունեք երկրում խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ:
– Խոստովանիմ որ խօսքի ազատութեան գետնի վրայ Հայաստան մրցման մէջ է Թուրքիոյ հետ, եւ իմ կարծիքով, այս ոչ պատուաբեր արշաւին մէջ ետ մնացած է, անգամ՝ Թուրքիայէն: Ընդունեք, որ Թուրքիան խօսքի ազատութեան տեսանկիւնից առաջընթաց է արձանագրում, դէպի առաջ կգնա, բայց Հայաստանը ետ կմնայ: Մենք կը տեսնինք, որ Հայաստանում մարդիկ ամիսներ, անգամ տարիներ շարունակ խօսքի ազատութեան սահմանափակումների պատճառավ կը բանտարկուին, բայց ես իրաւունք չունիմ անգամ խօսիլ, քանի որ մարդիկ ինձ կսեն` դու ինչո՞ւ կը խոսիս, բայց ես ցավ կապրիմ, այստեղ, ճիշտ է, իմ ծննդավայրն է, բայց հայրենիքս Հայաստանն է: Ես կուզեմ, որ Հայաստանը ետ չմնայ խօսքի իրաւունքի մէջ, ինչո՞ւ ետ մնայ, ինչո՞ւ առաջին գիծում չըլլայ:
– Այստեղ կարծիք է հնչում, որ հեռուստատեսությունը իջեցնում է հեռուստադիտողի մակարդակը, որ սա միտումնավոր է արվում: Ըստ Ձեզ` այսօր ինչո՞ւ չեն պատրաստում որակյալ հաղորդումներ: Ինչո՞ւ է այդքան որակազրկվել եթերը:
– Որքան կը նկատիմ, որակի տեսակէտով ալ հայրենի հեռուստաալիքները դեռ շա՜տ ճանապարհ ունին անցնելիք: Բաղդատութիւնը սխալ կ՛ըլլայ հարուստ երկիրներու հետ, բայց աղքատութեամբ ալ կարծեմ թէ կարելի է աւելի որակաւոր յայտագիրներ պատրաստելու գոնէ «ռէյթինկ» ապահովել: Մարդիկ Սովետական շրջանին Մոսկուայի կը կապուէին, իսկ հիմա® կարծես բան չէ փոխուած:
– Խոսքի ազատության սահմանափակումները եթերում տարիներ շարունակ դրսեւորվում են «Ա1+»-ին եթերից զրկելով: Արդյոք, ըստ Ձեզ, այսօր ազատ հեռուստաընկերությունը կարո՞ղ է փոփոխություն մտցնել երկրում: Արդյո՞ք ազատ հեռուստաընկերությունը կարող է համարվել ժողովրդավարության կայացման գրավական:
– Այս հարցումին համար բաւարար տեղեկութիւն չունիմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում