Monday, 17 06 2024
Տրամաբանական կլիներ նման օրակարգով մասնակցել ընտրությունների, ոչ թե հանրաքվե անել․ Թորոսյան
Քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որպեսզի Հայաստանը ինտեգրվի ԵՄ կազմի մեջ որպես լիիրավ անդամ
16:50
Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Stryker զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ
Ձերբակալվել են ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչներ
Իսրայելի վարչապետն արձակել է ռազմական կաբինետը
Արարատի մարզպետարանը հերքել է Տիգրանաշենը դատարկելուն նախապատրաստելու լուրերը
Մոսկվայի «հրճվանքն» ու անհանգստությունը. «Եվրասիական անվտանգության խարտիան» կկայանա՞
16:25
Կանբերան և Պեկինը վերսկսել են իրենց գործընկերությունը. Ավստրալիայի վարչապետ
Լուկաշենկոն գուբերնատոր է. խոսում և գործում է Կրեմլի հրահանգով
16:09
Հնդկաստանում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի
Արա Աբրահամյանին լուրջ վերաբերվել չի կարելի. ՌԴ հատուկ ծառայություններին ենթակա մարդ է
Օտարերկրացու պայուսակից 20.000 դրամ են հափշտակել
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային՝ հանուն հայ ժողովրդի․ Ռիչարդ Վերմա
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը ՀՀ-ի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ
Վարչապետը հետևել է Տաթև – Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի կարգը․ ինչպես դիմել
Միջուկային զենքի գլոբալ ծախսերը 2023թ. հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում ՏԻՄ-ին նվիրված միջոցառման է մասնակցել
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 472-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան
Արցախը 2022թ. ապրիլի 14-ին Հայաստանի հետ առնչությունը խզել է
14:45
Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները. SIPRI
14:30
Եվրահանձնաժողովի նախագահը կարող է վերընտրվել
Ամրակից գյուղում տուն է այրվել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը

Արամ Սարգսյան. Այս երկիրն ունի ապագա

Ավարտվել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի` ԱՄՆ կատարած այցը: Մեզ հետ զրույցում պարոն Սարգսյանը պատմեց այցի մասին: «ԱՄՆ-ը աշխարհի այն երկրներից է, որտեղ ընդդիմադիր գործչին չեն ընդունում որպես թշնամի, այլ ընդդիմադիրներին գնահատում են` համարելով, որ նրանց գործունեությունը ի նպաստ երկրի ու պետության է: և այդ սկզբունքով նույնիսկ պետական մակարդակով նրանք հանդիպում են այլ երկրների ընդդիմադիր գործիչներին: Այցս մասնավոր էր, իմ խնդրանքով ԱՄՆ դեսպանատունը որոշակի հանդիպումներ կազմակերպեց ԱՄՆ պետդեպարտամենտում, որի համար շնորհակալ եմ ԱՄՆ դեսպանին: Այցիս հիմնական նպատակը «Ատլանտիկ» կենտրոնում զեկույցով հանդես գալն էր: Սա լուրջ կենտրոն է, և Հայաստանի մասով բավական տեղեկացված ու ազդեցություն ունեցող քաղաքական անհատներ էին հրավիրված: Այդ կենտրոնում հանդիպումը փակ էր, և չեմ կարող մանրամասներ հայտնել: Միայն ասեմ` հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպաններ Մայքլ Լեմոնը, Ջոն Էվանսը, «Արմենիան ասամբլեայի» նախագահը, մյուսները պետական ու ոչ պետական գործիչներ էին` Հայաստանով հետաքրքրված մարդիկ: Զեկույցս վերաբերում էր «Ժողովրդավարության և ազգային կոնֆլիկտների կապին»: 7-րոպեանոց զեկույց էր, որից հետո ժամուկես հարցուպատասխան է եղել: Հիմնական թեման եղել է ԼՂ հիմնահարցը, և՛ ես, և՛ ինձ հետ ԱՄՆ այցելած Արտակ Զեյնալյանը խնդիրներ ենք դրել ժողովրդավարության, քաղբանտարկյալների ազատ արձակման, «Ա1+»-ին հեռուստաեթեր տալու մասին դատարանի որոշումն ի կատար ածելու, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու ազատության իրավունքի մասին: Գրեթե նույն թեմաներով նույն կարգի հանդիպումներ ու զրույցներ են եղել ԱՄՆ պետքարտուղարությունում Հայաստանի հարցով պատասխանատուի հետ, Ասիայի և Աֆրիկայի ժողովրդավարության բաժնի պետի հետ: Նրանք լավ տեղյակ են Հայաստանում կատարվող իրադարձություններին, գիտեն մեր պրոբլեմները: Հանդիպում ենք ունեցել «Ֆրիդըմ Հաուս» կազմակերպության ղեկավարի հետ: Այդ կառույցի գործունեությունը բոլորիս աչքի առաջ է` նրանց զեկույցները անաչառ են ու ամփոփ: Մարդիկ հակված են աջակցելու վիճակը շտկելուն: Նաև հանդիպում ենք ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ երկար զրույց ենք ունեցել Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Սթիվեն Օկսի հետ. նա Հայաստանի, տարածաշրջանի խնդիրների մասին հիանալի տեղեկացված էր: Պետք է ասեմ` ԱՄՆ-ում հիմնականում մտահոգված են հետխորհրդային երկրներում տիրող իրավիճակով: Նրանք մտահոգություն էին հայտնում, որ այդ տարածքի երեք երկրներում նախագահները դարձել են ցմահ, ինչը դիկտատուրայի ամենակարճ ճանապարհ է: Այս առումով ՀՀ-ն շահեկան վիճակում է, քանի որ ունի ընդդիմություն և այդ ընդդիմությունը ակտիվ պայքարում է: Հավատացեք` եթե Ադրբեջանում ընտրություններից հետո հասարակությունը փողոց դուրս գար, իրենք էլ կկրակեին ժողովրդի վրա: Կլիներ տասը զոհ, թե ավելի շատ, խնդրի այլ կողմն է: Բայց այնտեղ ժողովուրդը փողոց դուրս չեկավ, իսկ քանի որ այստեղ ժողովուրդը դուրս եկավ փողոց, հույս է ներշնչում, որ այս երկիրն ունի ապագա, որովհետև մարդիկ պայքարում են ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Այս խնդիրը բոլորը հասկանում են: Ես ԱՄՆ-ում խոսել եմ նաև ՀՀ-ում ատոմակայանի կառուցման մասին` խնդրելով ակտիվորեն մասնակցել դրան: Ես կարծում եմ` իրենց ներկայությունը ՀՀ էներգետիկ ու տնտեսական շուկայում կարևոր է, քանի որ Էներգետիկան կդառնա մրցակցային»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում