Monday, 17 06 2024
17:50
Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, մեր լուծումները Հայաստանում են՝ չծայրահեղացնենք. Սոնա Ղազարյան
Շինուհայրի բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի սահմանազատման գործընթացի մասին․ Փաշինյան
17:40
Եվրամիությունը աջակցում է Վրաստանի ժողովրդին. Բորել
17:30
Իսրայելը պատասխանել է Լուկաշենկոյի հակասեմիտական հայտարարությանը
«Կիևի համար խաղաղության հաջորդ պայմաններն ավելի կոշտ են լինելու». Նարիշկին
Polish Aid-ի շրջանակներում Հայաստանն ու Լեհաստանը ստորագրել են նոր ծրագրերի պայմանագրեր
29 հոգի կալանավորվել է՝ ընդդիմության ակցիաների ընթացքում տարաբնույթ հանցանքների մեղադրանքով
17:10
Ստոլտենբերգը մեկնում է ԱՄՆ և Կանադա
ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով
17:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:00
Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Stryker զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ
Տրամաբանական կլիներ նման օրակարգով մասնակցել ընտրությունների, ոչ թե հանրաքվե անել․ Թորոսյան
Քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որպեսզի Հայաստանը ինտեգրվի ԵՄ կազմի մեջ որպես լիիրավ անդամ
Ձերբակալվել են ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչներ
Իսրայելի վարչապետն արձակել է ռազմական կաբինետը
Արարատի մարզպետարանը հերքել է Տիգրանաշենը դատարկելուն նախապատրաստելու լուրերը
Մոսկվայի «հրճվանքն» ու անհանգստությունը. «Եվրասիական անվտանգության խարտիան» կկայանա՞
16:25
Կանբերան և Պեկինը վերսկսել են իրենց գործընկերությունը. Ավստրալիայի վարչապետ
Լուկաշենկոն գուբերնատոր է. խոսում և գործում է Կրեմլի հրահանգով
16:09
Հնդկաստանում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի
Արա Աբրահամյանին լուրջ վերաբերվել չի կարելի. ՌԴ հատուկ ծառայություններին ենթակա մարդ է
Օտարերկրացու պայուսակից 20.000 դրամ են հափշտակել
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային՝ հանուն հայ ժողովրդի․ Ռիչարդ Վերմա
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը ՀՀ-ի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ
Վարչապետը հետևել է Տաթև – Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի կարգը․ ինչպես դիմել
Միջուկային զենքի գլոբալ ծախսերը 2023թ. հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար

Փեսան անտանելի է դառնում. Միքայել Մինասյանը վաղը կխեղդի ազատ խոսքի մեր իրավունքը

Վաղը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային կոչվող եւ իբր անկախ համարվող հանձնաժողովը հրապարակելու է հեռուստահեռարձակման արտոնագրերի հերթական մրցույթի արդյունքները: Այսինքն` վաղը հերթական անգամ հասարակությունը սպասում է պատասխանի` կտա՞ն եթեր «Ա1+»-ին, թե՞ չեն տա: Ավելի ճիշտ, ամենայն հավանականությամբ, գրեթե կասկած չկա, որ հասարակությունը կրկին կտեսնի, որ հերթական անգամ «Ա1+»-ին չտվեցին եթերի հնարավորություն: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը արտոնագրի համար մրցույթում միեւնույն հաճախականության վրա մրցակցում է «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ, որը պատկանում է Սարգսյանների ընտանիքին: Խոսքը «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատեր Սարգսյանների մասին է, որոնց հետ միջնորդավորված փայատեր է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը` Միշիկը: Մինասյանն ընդհանրապես այսօր հանդիսանում է Հայաստանի հեռուստատեսային դաշտի կուրատորը նախագահական նստավայրում: Այսինքն` նա է որոշում, թե ով ինչ պետք է ասի, ով ում պետք է եթերում հյուրընկալի, ով ինչ պետք է պատրաստի հեռուստատեսային հերթական խոհանոցում, ով պետք է մեռնի եւ ով վերակենդանանա այս կամ այն հեռուստասերիալի հերթական սերիայում: Ահա այսպիսի սերիալախոհանոցային հեռուստամիջավայր ձեւավորած անձնավորությունը, բնականաբար, պետք է ՀՌԱՀ-ին կարգադրի, որ արտոնագիր պետք է տալ այդ սերիալախոհանոցային եթերի լոկոմոտիվներից մեկը հանդիսացող, Սարգսյանների ընտանիքին պատկանող հեռուստաընկերությանը: Միքայել Մինասյանն այսօր Գագիկ Բեգլարյանին է հաղթում, ինչը նշանակում է, որ ազատ խոսքին հաղթելը նրա համար այնքան էլ մեծ դժվարություն չի ներկայացնում, առավել եւս, որ ազատ խոսքը այսօր Հայաստանի իշխանությունների համար շատ ավելի վտանգավոր եւ սարսափելի է, քան նախագահականի աշխատակիցներ ծեծող Բեգլարյանը: Այդ իսկ պատճառով էլ վաղը հաղթելու է սերիալներով, հեռուստախոհանոցներով, էժանագին շոուներով եւ փողոցային ժարգոնով ու հումորով լցված հեռուստաեթերը, որովհետեւ այդ եթերը իշխանության համար ամենաանվտանգն է, թույլ է տալիս կառավարել հասարակության բնազդները` բթացնելով գիտակցությունը: Իշխանությանն այսօր պետք է բնազդ, ոչ թե գիտակցություն արթնացնող հեռուստաեթեր, որովհետեւ բնազդով առաջնորդվող հանրությանը կառավարելը հեշտ է: Իսկ «Ա1+»-ին եթեր տալը նշանակում է ճանապարհ տալ հասարակության իրազեկվածությանը, հասարակական եւ քաղաքական տարբեր երեւույթների վերաբերյալ բազմակարծությանը, խոսքի ազատությանը, քաղաքացիական իրավագիտակցության առաջընթացին, այլ կերպ ասած` «անկառավարելի» հասարակությանը: Կասկած չկա, որ իշխանությունը ամեն կերպ փակելու է հեռուստաեթերը իրական բովանդակությամբ լցնելու ճանապարհը, որովհետեւ իրավագիտակից մարդկանց հասարակությունն այսօրվա իշխանության թիվ մեկ սպառնալիքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում