Հոկտեմբերի 20—ին հայազգի հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ում Գերմանիայում հաճախ անվանում են «Արթուր Թագավոր», հյուրընկալվել է Գերմանիայի կանցլերի գրասենյակում: Արթուր Աբրահամը մասնակցել է գերմանական «Սպիտակ տան» ծրագրին, որի նպատակն է գերմանական հասարակության մեջ աշխուժացնել ինտեգրացիոն ծրագրերը: Ծրագիրը միտված է կարեւորելու գերմաներենի իմացությունը` հատկապես օտարազգիների շրջանում, որպեսզի այդ գործընթացներն ավելի դյուրին ընթանան: «Ես սեփական փորձից գիտեմ, թե որքան կարեւոր է խոսել այն երկրի լեզվով, ուր բնակվում ես»-, ասել է Աբրահամը` մասնակցելով գերմանական կառավարության փորձագետ, պրոֆեսոր Մարիա Բրեմերի կազմակերպած մամուլի ասուլիսին: Նա հայտարարել է, որ Գերմանիա է տեղափոխվել, երբ 15 տարեկան է եղել, եւ անմիջապես սկսել է սովորել գերմաներեն, որը նրան թույլ է տվել ավելի հեշտ ինտեգրվել հասարակության մեջ: