ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ ԱԺ արտահերթ նիստերը պետք է տեղի ունենան միայն անչափ կարեւոր օրինագծերի քննարկման եւ ընդունման համար: «Այն պրակտիկան, որ արդեն տարիներ շարունակ որդեգրվել է` ԱԺ-ին օրենսդրական տեռորի ենթարկելու ճանապարհով, անցկացնել զանազան օրինագծեր, երբ մարդիկ ֆիզիկապես ի վիճակի չեն անձամբ ծանոթանալ օրինագծերին, համարում եմ անարդյունավետ»,- նշեց նա: Ըստ Դալլաքյանի` խորհրդարանական ընդդիմության վարքագիծը` կապված ԱԺ արտահերթ նստաշրջանի անկցացման հետ, երբ նրանք 20 րոպեանոց ընդմիջումներով բոյկոտում էին, հասկանալի է ու արդարացի: Ըստ Դալլաքյանի` այսքանից կառավարությունը պետք է լուրջ ենթադրություններ անի: