Tuesday, 14 05 2024
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն

Ծեծկռտուք ու վիճաբանություն զորամասում

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ N զորամասից ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժին 2011թ. նոյեմբերի 20-ին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական անձանց կողմից վրաերթի է ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Սանթոյանը:

ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնից ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնին 2011թ. նոյեմբերի 20-ին տրված հաղորդման համաձայն՝ նույն օրը նշված բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011թ. նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Հ. Հարությունյանին տեսակցելու է եկել նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հարությունյանն իր ընկերների հետ, որոնք ցանկացել են մուտք գործել զորամաս, և արդյունքում զորամասի զինծառայողների և քաղաքացիական անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:

Ծեծկռտուքի ընթացքում զորամասի ժամկետային զինծառայողներ Գարուշ Վաղարշակյանը, Սամվել Խուդոյանը, Հարություն Սեդրակյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել, որի ընթացքում իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայող Ա.Սանթոյանին, ով այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց:
Այնտեղից վերջինս տեղափոխվել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաև քաղաքացի Հարություն Ռուբիկի Թորոսյանը, որը տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, իսկ այնուհետև «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացիական անձինք եղել են սպիտակ գույնի «Պորշ Կայեն» մակնիշի 07ՕՏ999 պետհամարանիշի և սև գույնի «ԲՄՎ» մակնիշի 07ՕՕ530 պետհամարանիշի ավտոմեքենաներով:

Պարզվել է նաև, որ զինծառայող Ա.Սանթոյանին վրաերթի են ենթարկել նշված «ԲՄՎ» ավտոմեքենայով:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) և 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների նախնական արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 20-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Հ. Հարությունյանն ընկերների հետ միասին «Պորշ Կայեն» մակնիշի 07ՕՏ999 պետհամարանիշի և սև գույնի երկու «ԲՄՎ» մակնիշի 07ՕՕ530 և 67ՕՏ999 պետհամարանիշի ավտոմեքենաներով, շուրջ 15 հոգով ուղևորվել է դեպի զորամաս:

Հասնելով զորամաս` Հ. Հարությունյանը 4 անձանց հետ միասին, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նորակոչիկ եղբորը տեսնելու պատրվակով, մոտեցել է զորամասի հսկիչ-անցագրային կետին:

Նրանք, չենթարկվելով վերակարգում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաև զորամասի պատասխանատու սպայի օրինական պահանջներին, փորձել են ներխուժել զորամասի տարածք, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նրանց և վերակարգում ընդգրկված անձնակազմի միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:

Վիճաբանության ձայներից հսկիչ-անցագրային կետին են մոտեցել ավտոմեքենաներում գտնվող մյուս քաղաքացիական անձինք, ինչպես նաև զորամասի տարածքից՝ այլ զինծառայողներ: Ծեծկռտուքը տևել է շուրջ 10-15 րոպե, որից հետո քաղաքացիական անձինք վերը նշված մեքենաներով դիմել են փախուստի, և այդ ընթացքում «ԲՄՎ» մակնիշի 07 oo 530 պետհամարանիշի ավտոմեքենայով Արսեն Արիստակեսյանը վրաերթի է ենթարկել զինծառայողներ Ա.Սանթոյանին և Գ.Վաղարշակյանին:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել փախուստի դիմած քաղաքացիներից հինգը, ինչպես նաև հայտնաբերվել են «ԲՄՎ» մակնիշի երկու ավտոմեքենաներն ու «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով կատարած հանցագործության կասկածանքով որպես կասկածյալ 2011թ. նոյեմբերի 21-ին ձերբակալվել է քաղաքացի Արսեն Վարդանի Արիստակեսյանը:

Համապատասխան որոնողական միջոցառումներ են իրականացվում միջադեպին մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Քրեական գործով նշանակվել է դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական, ինչպես նաև դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում