Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է մի հարց. առաջարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` «Արարատի քաղաքային կինոցանց» պետական ձեռնարկության ժամանակավոր դրամային հաշվին ձեռնարկության պարտավորությունների չափով գումար` 2,177,400 դրամ փոխանցելու և «Արարատի քաղաքային կինոցանց» պետական ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը` 916,20 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և «Ավարայր» կինոթատրոնի շենքը նվիրաբերել, իսկ դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2751 հա հողատարածքը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` եկեղեցի կառուցելու նպատակով: