Հայաստանում ձևավորվել է քաղաքական շուկա, և հնարավոր են ազատական ընտրություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
Նա այս մտքին է հանգել Իջևանի ընտրություններում ԲՀԿ թեկնածուի հաղթանակից հետո: Բանախոսն օրակարգային համարեց կոալիցիոն միավորումները, քանի որ, ըստ նրա, դա ավելի հեռանկարային է, քան միայնակ ձայներ հավաքելու փորձը:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահը կարծում է, որ ՀԱԿ-ը լուրջ ընդդիմություն է, սակայն իրեն դրսևորելու խնդիր ունի:
«Բոլոր տեղերը զբաղված են. ՀՀԿ-ն որդեգրել է պետաիրավական հարցերը, ԲՀԿ-ն` տնտեսական զարգացման խնդիրները, ՀՅԴ-ն ունի գերազգային նպատակներ, ՕԵԿ-ը` մարդու իրավունքների պաշտպանությունը` սոցիալական երանգներով»,- մեկնաբանեց Ա. Ադիբեկյանը` հավելելով, որ ՀԱԿ-ի դիմագիծը պարզ չէ:











































