Տեխասում ինքնաթիռը վայէրջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, որի հետևանքով լուրջ վնասվածք է ստացել:
Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ տուժածներ չկան: Թեև միակ ուրախացնող փաստը սա չէ: Վայէրջքից հետո ինքնաթիռի անսարքության մանրամասների փորձաքննության ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտաբերեցին մեծ քանակությամբ մարիխուանա:
Թե ում է պատկանում թմրամիջոցը, իրավապահ մարմինները դեռևս չեն պարզել։ Միակ բանը, որում վստահ են՝ մարիխուանայի քանակից ելնելով, այն նախատեսված չի եղել սեփական օգտագործման համար:









































