Մարդու իրավունքների պաշտպան Amnesty International կազմակերպությունը դատապարտել է Եգիպտոսի Բարձրագույն զինվորական խորհրդին իր վրա վերցրած պարտավորությունները խախտելու համար: Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, կազմակերպությունը նշել է, որ «խորհրդի թշնամական գործողությունները շատ ավելի վատն են, քան Մուբարաքի վարչակարգի ժամանակ»:
«Ռազմական ղեկավարությունը ցրում է խոշոր ցույցերը ուժի կիրառմամբ և սահմանափակում լրագրողների ու ցուցարարների խոսքի ազատությունը»,- հայտարարել է Մերձավոր Արևելքում կազմակերպության տնօրեն Ֆիլիպ Լյութերը:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Եգիպտոսում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներում զոհվել է ավելի քան 35 մարդ:









































