ԱԻՆ Լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում տեղի ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է բժշկական օգնություն:
Պարզվել է, որ Տավուշի մարզի կողբ գյուղի բնակիչ վաչագան երկնափեշյանը իր «Զիլ 130» մակնիշի 25 SO 276 պետհամարանիշով բեռնատարով վրաերթի է ենթարկել 1953թ. ծնված Գրիշա Նասիբյանին, ով տեղում մահացել է: