Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Նորաստեղծ ընկերությունները ինկուբացիոն շրջանը կանցնեն եվրոպական ինկուբատորներում

Դեկտեմբերի 2-4-ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Start-Up Weekend Yerevan միջոցառումը, որը կանցկացվի ArmNet-2011-ի շրջանակներում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ծրագրի համակարգող Ժիրայր Թերզյանը հայտնեց, որ yerevan.startupweekend.org կայքում գրանցումն արդեն սկսված է: Երիտասարդ դիզայներները, ծրագրավորողները կհավաքվեն մի վայրում և 2 օրվա ընթացքում կփորձեն ստեղծել ՏՏ նախագծեր՝ կայքեր, ծառայություններ և այլն: Սպասվում է Հայաստանից և հարևան երկրներից՝ Վրաստանից ու Թուրքիայից, մոտ 100 ծրագրավորողների մասնակցություն:

«Իմաստն այն է, որ միջոցառման արդյունքում ՀՀ տնտեսության մեջ ՏՏ ոլորտում ստեղծվեն ձեռնարկություններ: Դա մեր առավելագույն նշաձողն է»,- ասաց Ժ. Թերզյանը՝ նշելով, որ եթե ընկերություններ ստեղծվեն, նրանց հնարավորություն կտրվի ինկուբացիոն շրջանն անցնել եվրոպական և այլ ինկուբատորներում՝ տրամադրելով տարածքներ, ենթակառուցվածքներ, որ ապահովվի ընկերությունների կայուն զարգացումը:

Հիշեցնենք, որ «ԱրմՆետ» ամենամյա կոնֆերանսը կկայանա դեկտեմբերի 3-ին «Թումոյում» և նվիրված կլինի վեբ-տեխնոլոգիաներին և բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին: Կոնֆերանսի հիմնական թեման է` «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ»:

Քննարկումները կընթանան շարժական սարքերի տարածումը և դրանց ազդեցությունը ինտերնետի վրա, գովազդ ցանցում, ֆինանսավորում և ներդրումներ, խաղեր, ժամանց, երաժշտություն մոբայլ սարքերում թեմաների շուրջ:

Կայքերի գրանցումն ավարտվում նոյեմբերի 27-ին: Միջոցառման կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ hանրության ՀԿ-ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում