ԱՄՆ իշխանությունները հայտնում են, որ այն մարդը, ով մի ժամանակ մտածում էր իր անունը փոխել ու դարձնել Ուսամա Հուսեյն՝ իր կուռքեր Ուսամա Բեն Լադենի և Սադամ Հուսեյնի պատվին, ձերբակալվել է Նյու Յորքում՝ ռմբակոծություն ծրագրելու մեղադրանքներով: Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության հաղորդման, նա պատրաստվում էր հարձակվել ոստիկանության, զինվորականների և փոստային բաժանմունքների վրա:
Ինչպես արդեն հաղորդել էինք, ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել էր 27-ամյա Ջոզե Փիմենթելին՝ տեղեկատուի կողմից մատնանշված բնակարանում: Քրեական մեղադրանքում գրված է, որ գոյություն ունի նաև տեսագրություն, որտեղ Փիմենթելը խողովակների մեջ փոսեր է անում, որոնք հետագայում ռումբերի համար պետք է որպես պատյաններ օգտագործվեին:
Ինչպես հաղորդում է CNN Online-ը, Փիմենթելը հայտնել է ոստիկանությանը, որը ձերբակալումից ընդամնեը մեկ ժամ հետո նա արդեն պետք է կատարեր իր առաջին ռմբակոծությունը:







































