Ղարաբաղում գրանցված «FTV International» ընկերությունը, իրանական կապիտալի ներգրավմամբ, Ստեփանակերտում սկսելու է «հեռուստաէկրանային դռների» արտադրություն: Ընկերության տնօրեն Հադեհ Իսմայիլզադեն նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ դա նորույթ է լինելու, և ավելին, գյուտը գրանցվելու է Արցախի անունով: Այդ մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Բակո Սահակյանը այցելել է նախկին «Ղարմետաքսկոմբինատ», որի մասնաշենքերից մեկում էլ հենց սկսվելու բարձրտեխնոլոգիական արտադրությունը: