Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին կոչ է արել Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերին հանդարտվել և հետևել քաղաքացիների իրավունքներին և ազատություններին: Այս մասին հայտնում է եգիպտական МЕНА լրատվական գործակալությունը:
«ԱԵԼ-ն խիստ անհանգստացած է Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների համար և կոչ է անում հանդարտության ու պահանջում հետևել քաղաքացիների իրավունքներին և ազատություններին»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները դատապարտել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:











































