Այսօր տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39208127 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 520 մլն դրամ, որից մրցակցային` 500 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 520 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 486 383 183 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1142 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4400 տոկոս:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ աճուրդին մասնակցել է 1 դիլեր:










































