Իսպանական Լա Լիգայի 13-րդ տուրում գրավելով «Վալենսիա»-ի դապասը (2:3)` Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն իր թիմի կազմում խփած գոլերի քանակով գերազանցեց բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը:
Այդ գոլը «Ռեալ»-ի կազմում անցկացրած 107-րդ խաղում Ռոնալդուի կատարմամբ դարձավ 104-րդը: Այս ցուցանիշով պորտուգալացին հավասարվեց Լուիս Մոլովինային, ով մադրիդյան թիմի կազմում հանդես է եկել 1946-1957 թվականներին:








































