Առաջիկա շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը ՀՀ-ում բոլոր հնարավորություններն ունի շարունակելու աճը՝ համաշխարհային ֆինանսական շուկաներում դեռ շարունակվող անկայունության ֆոնին: Ամերիկյան արտարժույթին հավելյալ աջակցություն կցուցաբերի նաև բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի հանդեպ ավելացած հետաքրքրությունը, քանի որ դրամի դևալվացիայի վտանգը պահպանվում է:
ԿԲ համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի վաճառքի ծավալներն անցած շաբաթ կազմել են 10.877 մլն դոլար, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ավելի է 5.97%-ով:
Forex club-ի վերլուծաբաններն «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ամերիկյան արտարժույթի աճին կարող են խանգարել եվրոգոտուն հարակից երկրների պետական պարտատոմսերի շուկաների դրական ազդակները:
Այս շաբաթվա ընթացքում կանխիկ դոլարի փոխարժեքը ՀՀ-ում հավանաբար կգտնվի 383-388 դրամի սահմաններում:









































