Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Քրեքորյանի եւ Դենիս Զայնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և մի շարք կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: