Saturday, 13 06 2026
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին

Հասարակությանը լյուստրացիան շատ անհրաժեշտ է. «Իրավունքի և ազատության կենտրոն»

«Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը վստահ չէ, որ «Ժառանգություն» կուսակցության` լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենքի նախագիծը հաջողությամբ կավարտվի, սակայն վստահ է, որ լյուստրացիան հասարակությանը շատ անհրաժեշտ է: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսում:

««Ժառանգություն» կուսակցությունից շատ առաջ`դեռ իննսունականներին, լյուստրացիայի անհրաժեշտության մասին բարձրաձայնել եմ ես: Հետխորհրդային, ինչպես նաև Մերձբալթյան շատ երկրներ դա արել են և արել են բավական անցավ: Ինչո՞ւ չպետք է դա անենք նաև մենք:

Մենք չենք փորձում հեծանիվ հնարել: Երբեք ուշ չէ` մաքրվելու համար: Ազգային անվտանգության ծառայությունը ինչպե՞ս պետք է բացահայտի այն անձանց, որոնց ծառայություններից հիմա էլ օգտվում է: Մենք պե՞տք է դատապարտենք 37 թվականը, թե՞ ոչ»,- հռետորական հարց հնչեցրեց նա:

Նրա կարծիքով` հարց է, թե լյուստրացիան հասարակության շրջանում կունենա արձագանք, որն ակնկալում է «Ժառանգություն» կուսակցությունը:

«Այդ օրինագծին պետք է նայել մարդու, ոչ թե կագեբեեշնիկի տեսանկյունից»,- նշեց Վարդան Հարությունյանը` անդրադառնալով օրերս ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի այն հայտարարությանը, թե լյուստրացիան կարող է հանգեցնել պետականության կորստի, և քայլը պետք է դիտարկել որպես դավաճանություն:

Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին նկատեց, որ «Ժառանգության» նախաձեռնության պարագայում խոսքն ընդամենը հնչեղ մի նախաձեռնություն շրջանառության մեջ դնելու մասին է:

«Չեմ բացառում, որ «Ժառանգությունը» հետագայում ևս հնչեղ նախաձեռնություններով հանդես գա` հասարակության ուշադրությունն իր վրա սևեռելու համար: Ես` որպես ՀՀ քաղաքացի և ԱԺ պատգամավոր, կողմ եմ լյուստրացիայի գաղափարախոսությանը, սակայն տեխնիկական իրացումը թերի է:

Գաղտնազերծման գործընթացում պետք է հաշվի առնել մի շարք բաղադրիչներ: Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունում, սակայն, բազմաթիվ բացթողումներ և խնդիրներ կան: Այս գործընթացով մենք ի սկզբանե կասկածի տակ ենք դնում ազգային անվտանգության գործունեությունը:

Չեմ կարծում, որ ՀՀԿ-ն ուղղորդված անհանգստություն պետք է ունենա: Ընդդիմադիր դաշտի այն հայտարարությունները, թե լյուստրացիան կարող է հանգեցնել պետության կորստի, ևս PR քայլ է»,- նկատեց ՀՀԿ պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում