Իսրայելի բարձրագույն կրոնական ուսումնական հաստատություններից մեկում շաբաթ օրը իրականացրել են «կեղոտոտ» բջջային հեռախոսները կրակի վրա այրելու արարողություն:
Ինչպես հայտնում է NEWSru Israel-ը, «Դարկեյ Շալոմ» կրոնական հաստատության աշակերտները կրակի մեջ են նետել նաև իրենց նոթբուքերը:
Պարբերականի փոխանցմամբ՝ մինչ ուսումնական հաստատության բակում կրակ վառելը, պատանիներին դիմել է ռաբին Յերուխամ Շեխտերը, որը վերահսկում է կաշրուտի կատարմանը: Կաշրուտը ավանդական հրեական իրավունքի տեսանկյունից ինչ-որ բանի թույլատրելիությունն է կամ օգտակարությունը: Ռաբինը հիշեցրել է, որ լավ սովորելու և աղոթքի համար անհրաժեշտ է կենտրոնանալ Թորայի վրա:
«Անհնար է մեկ ձեռքով բռնել Թորայի գիրքը, իսկ մյուսով` ցանկացած զզվելի երևույթ»,- հավել է նա:
Ռաբինի ելույթից հետո աշակերտներիկց մեկը վառել է կրակը և այնտեղ նետել իր բջջային հեռախոսը: Նրա օրինակին են հետևել մյուս աշակերտները, որոշները նույիսկ նետել են իրենց համակարգիչները:
Այս արարքը առաջացրել է հակադիր կարծիքներ: Շատերը կարծում էին, որ աշակերտները չպետք է այրեին բջջային հեռախոսները, անհրաժեշտ էր միայն դրանցից ազատվել: Մյուսներն էլ ասում էին, որ «կաշրուտային հեռախոսներ» չկան, պետք է միայն պատանիներին սովորեցնել ճիշտ գործածել հեռախոսները:











































