Saturday, 18 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Եգիպտոսի զինվորական խորհուրդը չի ընդունել կառավարության հրաժարականը

Եգիպտոսի զինված ուժերի Բարձրագույն խորհուրդը չի ընդունել կառավարության հրաժարականը, որը վճռել էր ինքնալուծարվել Թահրիր հրապարակում տեղի ունեցող անկարգությունների պատճառով:

Ինչպես հայտնում է РИА Новости՝ վկայակոչելով եգիպտական AL-Misr Al-youm թերթը, բանակացություններից հետո զինվորականներին հաջողվել է նախարարներին համոզել հրաժարական չտալ, հրաժարական տալու որոշումը պնդել է միայն մշակույթի նախարար Իմամ Աբու Գազին:

Հիշեցնենք, որ Կահիրեում բախումները սկսվել են նոյեմբերի 19-ին, երբ ոստիկանությունը ռետինե գնդակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրել էր Թահրիր հրապարակում հավաքված գործադուլի մասնակիցներին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին իշխանություններից արագ կյանքի կոչել խոստացված բարեփոխումները, ինչպես նաև բողոքում էին Բարձրագույն խորհրդի ազդեցության ուժեղացման դեմ: Հաղորդվում է, որ բախումների մասնակիցները վանկարկում են Զինվորական խորհրդի հրաժարականը պահանջող կարգախոսներ:

France-Presse գործակալության հաղորդմամբ՝ բախումների ընթացքում զոհերի թիվը հասել է 13-ի: Հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել նաև Ալեքսանդրիայում, Ասվանում և Սուեզում:

Հոսնի Մուբարաքի իշխանության տապալումից հետո իշխանության եկած Զինվորական բարձրագույն խորհրդի ներկայացուցիչները բազմիցս հերքել էին իշխանությունը իրենց ձեռքում պահելու կասկածները, սակայն իշխանությունը քաղաքացիական կառավարության հանձնելու ժամկետը հստակեցված չէր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Եգիպտոսում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Նախագահական ընտրությունները կայանալու են 2013 թվականի սկզբից ոչ ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում