Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի իրանական հիսուն հարկանի շենքի նախագիծը կյանքի չկոչվի»

«Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ իրանական հիսուն հարկանի շինության կառուցման նախագիծ է ներկայացրել իրանական կիսապետական մի ընկերություն` Վիեննայում բնակվող մի պարսիկ ճարտարապետի նախագծով: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանն իր հերթին նկատեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր հետ զրույցում ասել է, որ Նկարիչների միության տարածքում գտնվող տարածքն արդեն իսկ վաճառվել է և պատկանում է պարսկական ընկերությանը:

Հողատարածքի տրամադրումը տեղի է ունեցել 2009 թվականին` քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի գիտությամբ:

«Այն ժամանակ տվել են քսանհինգ հարկի կառուցման թույլտվություն: Բայց մենք կարծում ենք, որ թեկուզ քսանհինգ հարկանի շենք այդ տարածքում կառուցել չի կարելի: «Մոսկվա» կինոթատրոնի, Նկարիչների միության և Շառլ Ազնավուրի հրապարակին կից, բովանդակային առումով, այսպիսի շենքի կառուցումն անթույլատրելի է: Խնդիրը պետք է շտապ քննարկվի ճարտարապետների միությունում, եզրակացությունը ներկայացվի քաղաքապետարան և հարցին լուծում տրվի:

Նման շինություն կարող էր կառուցվել, ասենք, Երևանյան լճի ճանապարհին կամ մեկ այլ տեղ, բայց ոչ` Երևանի այդքան առանցքային կետում: Թեպետ դեռևս նախագիծը քաղաքապետարանում չի քննարկվել, սակայն ավելի լավ է` օր առաջ անհանգստանանք և բարձրաձայնենք այս մասին»,- նկատեց Պողոսյանը` միաժամանակ հավելելով, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ զրույցից ենթադրում է, որ քաղաքապետարանը հազիվ թե ցանկանա այդ տարածքում նմանօրինակ շենքի կառուցապատում թույլ տալ:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ պետք է անել ամեն բան, որպեսզի իրանական նախագիծը կյանքի չկոչվի` անգամ քսանհինգ հարկով:

«Այդ տարածքի հողը բավարար ռեսուրս չունի, բարձրահարկը իր հետ կտանի Փոքր Կետրոնի` մեր ունեցած ճարտարապետությունը, սեյսմիկ անվտանգությունը: Ինձ թվում է` քաղաքապետարանը` իր նոր կազմով, ընթացք չի տա նախագծին: Պարսկական կողմի առաջարկը չպետք է քննարկվի: Պարադոքսալ բան է կատարվում. Իրանը իր երկրի տարածքում պահպանում է հայկական հուշարձանները, սակայն կասկածելի նախագիծ է իրականացնում Երևանում: Ավելի լավ է` մեր ձայնը այժմ բարձրացնենք»,- գործընկերոջ միտքը կրկնեց նա` հավելելով, որ վերոնշյալ տարածքն իննսունականներին վաճառել է հենց Նկարիչների միությունը:

Նրա խոսքով` լավ կլիներ, որ տարածքում կրկին ցուցասրահներ և մշակութային այլ շինություններ կառուցվեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում