Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, նոյեմբերի 20-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց E-320» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2103»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: