Sunday, 07 06 2026
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար

Հրանտ Դինքի սպանության հարցում ի հայտ է եկել ադրբեջանական հետք

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում տեղի ունեցած հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում ի հայտ են եկել ադրբեջանական ու չեչենական հետքեր։

Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Յասին Հայալի հայրը՝ Բեհեթթին Հայալը, որը անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրաժարվել էր իր նախնական ցուցմունքներից, այնուամենայնիվ, նոր մանրամասներ է հաղորդել Դինքի սպանության հետ կապված։

Նա հայտարարել է, որ իր որդին՝ Յասին Հայալը, մանրադրամի դեր է կատարել այդ սպանության հարցում. «Իրական հանցագործներին պետք է հայտնաբերել։ Դինքի սպանությունից քիչ առաջ իմ որդին անսպասելիորեն մեկնել է Ադրբեջան, ընդ որում՝ չունենալով ո՛չ անձնագիր, ո՛չ էլ գումար։

Որդուս այս այցի մասին չի բարձրաձայնվել, սակայն դա կարող է հաստատել Էրհան Թունջելը (Դինքի սպանության գծով անցնող մեկ այլ կասկածյալ)։ Բացի այդ, որդիս Թունջելի միջնորդությամբ Տրապիզոնի նահանգում գտնվող Աքչաաբաթի շքեղ հյուրանոցում հանդիպում է ունեցել ոմն չեչեն բարձրաստիճան հրամանատարի հետ։

Այս այցերը շատ կարևոր են Դինքի սպանության գործում, դրա հետ կապված՝ անհրաժեշտ է հավելյալ հետաքննություն անցկացնել։ Ես չէի ստում, երբ ասում էի, որ իմ որդուն օգտագործել են։ Նրան կարող են դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Թունջելին հնարավոր է՝ բաց թողնեն։ Ես խորապես ցնցված եմ Դինքի սպանությունից։ Ես անգամ քաջություն չունեմ՝ մոտենալու Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին»։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանն Օգյուն Սամասթին «կանխամտածված սպանություն իրականացնելու» և «ապօրինի զենք կրելու» համար դատապարտեց 22 տարի 10 ամիս ազատազրկման։

Ի դեպ, ավելի վաղ թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Հրանտ Դինքի սպանությունը Օգյուն Սամասթի կողմից` նրան տալով զենք և գումար: Ներկայումս Յասին Հայալն ու Էրհան Թունջելը ներառված են նաև «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործում. նրանք մեղադրվում են ուժի ու բռնության գործադրմամբ Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգի տապալման փորձ ձեռնարկելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում